«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» հասարական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։

Վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցներին կտրվեն ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայականներ, որով մասնակիցը իրավունք կստանա մասնակցել հավաստագրման քննություններին:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Ա. Սիմոնյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին (220573350117000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:

Վերապատրաստումները կկազմակերպվեն 2022 թվականի հուլիսի 06-ից հուլիսի 25-ը ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 100 576, 094 108 908 հեռախոսահամարով։