Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 տարեկանների, Մ16 տարեկանների և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում:

Երկրորդ խաղում կանանց Մ20 հավաքականը 40-102 հաշվով զիջել է Իսրայելի հավաքականին:

Հուլիսի 13-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Գերմանիայի ընտրանու հետ։ Գերմանացիները մինչ այս 63:65 հաշվով պարտվել են Իսրայելին, 105:35 հաշվով էլ հաղթել են Վրաստանին։

Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։

Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումները կտևեն մինչև հուլիսի 17-ը: Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպյե են մեկնել Մերի Գրիգորյանը, Լուսինե Տիտանյանը, Մարիամ Վիրաբյանը, Շուշան Դանիելյանը, Նառա Զեյնալյանը, Սոֆյա Հակոբյանը, Դիանա Սարյանը, Նարէհ Ավակիանը, Անի Մկրտչյանը և Մանե Շահինյանը:

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն Ալբանիայի Կորչե քաղաքում մասնակցում է հուլիսի 12-ից 17-ն ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել Սեդա Գաբրիելյանը, Սուսաննա Խաչատրյանը, Գետակ Սարգիսը, Լիա Կրումիանը,
Սուսաննա Հունանյանը, Էլեն Խաչատրյանը, Ժաննա Խաչատրյանը,
Սյուզաննա Հայրապետյանը, Կարինա Սահակյանը, Հռիփսիմե Սարգսյանը
և Աննա Գրիգորյանը:

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սերգեյ Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Կիպրոսի և Մոլդովայի թիմերը:

Տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականն էլ Կոսովոյի Պրիզրեն քաղաքում մասնակցում է հուլիսի 12-ից 17-ն անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվել է Անդորրայի հավաքականին: Մեր ընտրանին երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ:

Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել Հայկ Կարախանյանը, Գևորգ Մանուկյանը, Սարգիս Հարությունյանը, Էդվարդ Քալաջյանը, Դավիթ Պոյաճեանը, Դավիթ Վարդանյանը, Գրեգորի Մողոյանը, Գրեգորի Ղազարեանը, Գրեգորի Գույուջյանը, Ալեքս Հակոբյանը, Կարեն Աղաջանյանը և Ռաֆայել Սաֆարյանը:

Հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Քէթէնճեանը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն նաև Ջիբրալթարի և Մոլդովայի թիմերը: