ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Գործք» ՍՊԸ-ն կազմակերպում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` «Գործք» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում).
  2. 3x4 չափի երկու լուսանկար.
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
  4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
  5. անձնագրի պատճենը.
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
  7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Գործք» ՍՊԸ-ի 163008154870 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից՝ կողմերի համաձայնությամբ:

Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:

Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը համապատասխան վկայական չի ստանում:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող գրենական պիտույքներն ու ուսումնական նյութերը:

Դասընթացի կազմակերպման գրաֆիկի հետ կապված հարցերը, որոշվում են առաջին դասին՝ մասնակիցների համաձայնությամբ։
Դասախոսությունները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:


Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հուլիսի 6-ից 25-ը ներառյալ` «Գործք» ՍՊԸ-ում /ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, հեռ. (010) 56-72-93, 374 77 833 005 երկուշաբթի-ուրբաթ` ժամը 900-ից 1800-ն: Դասընթացի սկիզբը՝ օգոստոսի 1-ից, մինչև 26-ը: