Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում են նոր ծրագիր «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով, որը ֆինանսավորվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության սահմանած «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմանդրամի» (FSPI) կողմից:

Ծրագրի շրջանակում 2022 թ. հուլիսի 12-14-ը կանցկացվի եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների ընթացքում կներկայացվի Ֆրանսիայի լավագույն փորձը, որը հնարավորություն կընձեռի քննարկելու և համատեղ մշակելու այն աջակցությունը, որը Ֆրանսիան կարող է տրամադրել քննարկվելիք թեմաների վերաբերյալ:

Հուլիսի 12-ի մասնակիցներն են՝ տնօրեններ, ֆոնդապահներ, կրթության մենեջերներ, վերականգնողներ, հետազոտողներ, ուսանողներ և այլ հետաքրքրված անձինք: Մուտքն ազատ է:

Հուլիսի 13-ին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներ, որոնք ներգրաված են ժառանգության պահպանության գործում: Պարտադիր նախնական գրանցում:

Հուլիսի 14-ին՝ տնօրեններ, իրավաբաններ, մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող անձինք, ֆոնդապահներ: Պարտադիր նախնական գրանցում:

Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել armheritage@gmail.com հասցեով՝ նշելով անուն, ազգանուն, պաշտոն, կազմակերպության տվյալներ: