2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանրային քննարկում, որին հրավիրվում են մասնակցելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝

  1. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկում:
  2. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի քննարկում:

Տեղեկացնում ենք, որ երկու նախագծերը հանրային քննարկման են ներկայացված https://www.e-draft.am/ հարթակում՝

https://www.e-draft.am/projects/4505

https://www.e-draft.am/projects/4503

Նախագծերի հանրային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 6-ը՝ ժամը 14:00-ը, մասնակցությունը հավաստող նամակ ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ mkhitargasparyan98@gmail.com:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն (հեռ.՝ 010-599-619, Մխիթար Գասպարյան):