Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է նորմատիվ իրավական ակտերի մշակում, լրամշակում, դրա իրականացման շրջանակում շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, հանրակրթական արտադպրոցական ուսումնական հաստատությունների հետ, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, հետ քննարկումների կազմակերպում և անցկացում.
  2. իրականացնում է հանրակրթության և արտադպրոցական կրթության ոլորտները կարգավորող օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում, լրամշակում.
  3. իրականացնում է հանրակրթության և արտադպրոցական կրթության բնագավառում անհրաժեշտ օրենսդրական, նորմատիվ իրավական ակտերի, հանրակրթության պետական չափորոշչի, պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման), պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության, պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման, ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի, դրանց նկարագրերի, որակավորման տարակարգերի, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունների, ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, տարածքային և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու, ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների ու իրականացման, ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի, իրավահարաբերությունները կարգավորող կարգերի մշակման, լրամշակման և անհրաժեշտ աշխատանքները.
  4. իրականացնում է հանրակրթության և արտադպրոցական կրթության ոլորտի բյուջետային և ՄԺԾԾ հայտերի կազմում.
  5. իրականացնում է միջնաժամկետ ծախսային ծրագրի, տարեկան բյուջետային հայտի, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման աշխատանքները.
  6. մասնակցում է կրթության զարգացման պետական ծրագրի կազման աշխատանքներին.
  7. իրականացնում է հանրային քննարկումների անցկացման աշխատանքներ.
  8. մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան գործունեության ծրագրերի, գերակա խնդիրների սամանման, իրականացման գործընթացին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 29.06.2022 –01.07.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: