ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.06.2022 թ., թիվ 1150-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
  5. անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին):

Դասընթացն իրականացվում է համակցված (առկա և հեռավար/առցանց) ուսուցման կազմակերպման ձևերով՝ 100 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիք­ների, կարողութ­յուն­ների, հմտութ­յուն­ների և ունա­կութ­յուն­­ների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած հավակնորդին տրվում է վկայագիր, որը նրան իրավունք է տալիս մեկ տարվա ընթացքում մասնակցելու նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Գիտական կենտրոն, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն:

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 19-ից՝ 17 օր տևողությամբ։ Հավակնորդների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ 077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)

E-mail` dinuntsas@gmail.com

Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Գիտական կենտրոն):