ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում)
2) 3x4 չափսի լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից
5) անձնագիրը,
6) կազմակերպության 900018002486 գանձապետական հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 65 000 դրամ:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:

Դասընթացը սկսվելու է հուլիսի 19-ից «Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում, Երևան, Ֆրուզե 56, Շիրակի և Արարատի մարզերում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 10 48-09-22, (+374) 93327376, (+374) 93822075 (+374) 91492570 հեռախոսահամարներին կամ գրել school65@schools.am էլ. փոստի հասցեին: