ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» ԳԿ ՀԿ-ն նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ԿԻԺ ԳԿ ՀԿ կրթական ծրագրի ղեկավար՝ Նելսիկ Էլոյան),
2) 3x4 չափի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) անձնագրի պատճենը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «
Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» ԳԿ ՀԿ-ի հաշվեհամարին («ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Զեյթուն մասնաճյուղ, Հ/Հ 220 303 350 338 000) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ մասնակցության մասին տեղեկանք աշխատավայր ներկայացնելու համար:

Վերապատրաստում անցած անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայագիր, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Դիմումների ընդունման սկիզբը՝ 2022 թվականի հունիսի 29, ավարտը՝ 2022 թվականի հուլիսի 20:
Դասընթացների սկիզբը՝ 2022 թվականի հուլիսի 25, ավարտը՝ 2022 թվականի օգոստոսի 16:

Դասընթացի արժեքը՝ 70000 ՀՀ դրամ` ներառյալ բաշխման նյութերը, գրենական պիտույքներ, սուրճի ընդմիջումներ:

Մասնակցության հայտերը (պահանջվող փաստաթղթերը) ընդունվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ՝ թղթային տարբերակով, ք. Երևան, Պարույր Սևակի 11 հասցեում:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել 091 45 67 27 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 18:00 կամ գրել nelsikeloyan1961@gmail.com էլ. փոստի հասցեին:

Դասընթացները կկազմակերպվեն ուսուցման ժամանակակից ձևերով և մեթոդներով, կիրականացնեն վերապատրաստման ծանրակշիռ փորձառություն ունեցող մասնագետներ: