Համաձայն «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 16 հունիսի 2022թ. N 1150-Ա/2 հրամանի, երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների ցանկում ընդգրկված ««Վարդանանք» կրթահամալիր» ՍՊԸ-ն հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (դիմումի ձևը կտրամադրենք)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Գ. Սողոմոնյան),
2) 3x4 չափսի լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամաշխատանքային գրքույկը,
5) անձնագիրը,
6) կազմակերպության հաշվեհամարին (11817044029100 «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 55 000 դրամ:

««Վարդանանք» կրթահամալիր» կազմակերպությունը չի հոգում մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը ։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:

Գրանցվելու համար` https://forms.gle/N9oxx9bSut6Ctgno7

Դասընթացները կսկսվեն հուլիսի 19-ից:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 080888, (091) 10116,

(010) 577877 հեռախոսահամարներով կամ գրել vard_krt_ham@mail.ru էլ. փոստի հասցեով: