ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:

Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կներկայացվեն բացառապես պրեմիերաներ:

Կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Վահրամ Բաբայանի, Էդգար Գյանջումյանի, Կարեն Անանյանի, Իրինա Խաչատրյանի, Նինա Գրիգորյանի, Արսեն Հարությունյանի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Համերգին ելույթ կունենան նաև Հայաստանի Դիվիզի երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Հարություն Չկոլյանը, Աննա Փոստոյանը, Կարեն Անանյանը:

Նախագիծն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի գործընկերությամբ: