ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ ունեցող անձինք:
Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը /գործնական և տեսական պարապմուքներ/ մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները զարգացնելու և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացին
ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվություններից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում)
2) 3x4 չափի 2 լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմ
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից
5) անձնագիր
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7) «
Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամ («ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ , հաշվեհամարին՝ 1570080583210100) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն
ս/թ հուլիսի 24-ից օգոստոսի 16-ը` առկա, համակցված կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ):

20-օրյա /110 ժամ/ դասընթացի արժեքը, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սուրճի, սննդի ընդմիջման ապահովումը, կազմում է 55 000 հայկական դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերակացի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ս/թ հունիսի 23-ից հուլիսի-14-ը ներառյալ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (0
43) 999-855, հեռախոսահամարով կամ գրել hugebrainworld@gmail.com էլեկտրոնային փոստին:

Վերապատրաստվող մասնակիցների նախնական գրանցման համար լրացնել տվյալները հղմամբ (https://forms.gle/6RdDwXEw4E1T67rq6 ):