ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1)
դիմում (դիմումի ձևը կտրամադրենք)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Ա. Սիմոնյան),
2) 3x4
չափսի լուսանկար,
3)
բարձրագույն կրթության դիպլոմը,
4)
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամաշխատանքային գրքույկը,
5)
անձնագիրը,
6)
կազմակերպության հաշվեհամարին ( 220573350117000 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 60 000 դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:

Դասընթացները կսկսվեն հուլիսի 19-ից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 97 97 01, (098) 100 576 հեռախոսահամարներով կամ գրել mankaparteznewedu@gmail.com էլ. փոստի հասցեով: