ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  2. երկու լուսանկար (3 x 4),
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  5. անձնագիր,
  6. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 70000 դրամ է, որը ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում: Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:

Դիմումները Վանաձորի պետական համալսարանի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում ընդունվում են 2022 թ. հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը, ամեն օր` ժամը 9-ից մինչև 12:30 կամ 14:30-ից մինչև 17:30-ը:

Դասընթացը կմեկնարկվի հուլիսի 19-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 077-230-277, 093-852-765:

ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն
Հեռախոսահամար՝ (0322) 4-18-53
Էլեկտրոնային հասցե՝ vsureformstraining@gmail.com