ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ վերապատրաստող կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ:

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1․ վերապատրաստման համար դիմումի Ձև-1(լրացվում է տեղում)
2․ 3x4 չափի մեկ լուսանկար
3․ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5․ անձը հաստատող փաստաթուղթ
6․ վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորագիրը

«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին (Կենտրոնական գանձապետարան 900218000629) փոխանցված գումարի անդորրագիրրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ ս/թ
հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ։

Դասընթացները կկազմակերպվեն հուլիսի 19-ից՝ 20 օր ։

110- ժամյա դասընթացի արժեքը / նաև՝ գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր, սուրճի ընդմիջում/ կազմում է 70 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Դասընթացները կկազմակերպվեն Գյումրի քաղաքում՝ Աճեմյան 40 հասցեով։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 93-64-92-96 (312) 5-83-96 հեռախոսահամարներին կամ գրել gyumrischool1@mail.ru էլեկտրոնային փոստին: