ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90 - ժամյա (15-20 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։

Դասընթացները կանցկացվեն «Տաթև գիտակրթական համալիրում» (հասցե՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5–րդ և 9–րդ հարկեր, հեռ՝ (010) 232648, բջջ.՝ (033) 223326)։

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել (կարելի է նաև էլեկտրոնային տարբերակով)՝

  1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
  2. 3x4 չափի մեկ լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի բնօրինակը կամ տեսաներածված տարբերակը, (առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. «Ինեկոբանկ» ՓԲԸ–ում «Տաթև գիտակրթական համալիրի» 2052822083911001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, որոնք տեղում կվերադարձվեն։

Դասընթացները կվարեն փորձառու և հմուտ վերապատրաստողներ և մասնագետներ: Վերապատրաստումները կանցկացվեն բարեկարգ և տեխնիկապես հագեցած լսարաններում։ Այն մասնակիցներին, որոնք չեն կարողանա մշտապես հաճախել առկա դասընթացներին, հնարավորություն կընձեռվի մասնակցելու հեռավար։

Վերապատրաստման առկա դասընթացի արժեքը 70 000 ՀՀ դրամ է՝ ներառյալ գրենական պիտույքների, սուրճի, սննդի ընդմիջման ապահովումը, իսկ հեռավար դասընթացի դեպքում՝ 60 000 ՀՀ դրամ։ Անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվելու են էլեկտրոնային տարբերակով։ Դասընթացը կտևի 15–20 օր՝ ժամը 1430–1900–ն։

Դիմումներն ընդունվում են հունիսի 23–ից մինչև հուլիսի 14–ը՝ ներառյալ, «Տաթև գիտակրթական համալիրում» (2–րդ հարկ, ընդունարան, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 900–1730)։ Վերապատրաստման դասընթացները կսկսվեն հուլիսի 19–ին և կտևեն մինչև օգոստոսի 16–ը։

Հարցերի դեպքում կարող եք գրել tateveducational@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (010) 23 25 28 հեռախոսահամարով: