ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N 1 ավագ դպրոց» վերապատրաստող կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ:

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) վերապատրաստման համար դիմումի Ձև-1 (լրացվում է տեղում),
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) անձնագիր,
5) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
6) աշխատանքի վայրից տեղեկանք,
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70.000 ՀՀ դրամ: Վճարը ներառում է բաշխման նյութեր և գրենական պիտույքներ: Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` ՀՀ ՖՆ գործառնական վարչություն ՀՀ 900338000459, Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվելու և վերադարձվելու են:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հուլիսի 19-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 20 օր է:

Փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 093757477, 093280944 հեռախոսահամարներով: