ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային
կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար Մ. Սուքիասյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
2.3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
5. անձնագիր,
6. «
Աշտարակի Ն Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 900448000365 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը՝ կազմում է 80 000 դրամ:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հուլիսի 19-ից «Աշտարակի Ն Սիսակյանի անվան N5 ավագ դպրց» ՊՈԱԿ-ում /ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 93, հեռ. (0232) 3-31-72, ամեն օր` ժամը 900-ից, 1500-ն:

Դասընթացները կսկսվեն հուլիսի 21-ից:

«Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N5 ավագ դպրոց» ՊՈԱԿ նախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: