ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Կանթեղ» կրթամշակութային, սոցիալ-բարեգործական ՀԿ-ն կազ­մա­կեր­պում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավար­ման իրավունքի /հավաստագրման/ համար վերապատրսատման դասընթացներ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթքացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հմուտ, փորձառու դասընթացավարների կոմից կքննարկվեն, կպարզաբանվեն և կմեկնաբանվեն նորմատիվ իրավական ակտեր, հաստատված հարցաշարի և դրանց վերաբերյալ տարբեր իրավիճակային հարցեր, ինչի արդյունքում` դասընթացի ավարտին կզարգանան մասնակիցների իրավաբանական, կառավարչական և մանկա­վարժա­հոգեբանական գիտելիքները, կձևավորվեն նրանց տեսական, գործնական կարողու­թյուն­ներն ու հմտու­թյունները:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1. դիմում ` «Կանթեղ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Սարգսյանի անունով /կտրամադրվի/
2. 3x4 չափի մեկ լուսանկար
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
4. անձը հաստատող փաստաթուղթ
5. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
6. Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում
«Կանթեղ» ՀԿ-ի 163138143058 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ, ք. Վանաձոր, Թումանյան 10 հասցեում` ներկայացնելով փաստաթղթերի բնօրինակ­ները կամ դրանց տեսածրված լուսապատճենները, ինչպես նաև` էլեկտրո­նային տարբերակով , հղման միջոցով:

Դասընթացի սկիզբը` հուլիսի 19-ից է, տևողությունը` 20 օր: :

Վերապատրաստման դասընթացի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը և սուրճի ընդմիջումը:

Մասնակիցների փոխադրումների և գիշերակացի կազմակերպում չի նախատեսվում։

Դասընթացի անցկացման ժամերը նախապես կքննարկվեն մասնակիցների ձևավորված խմբի հետ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 094 /096/ 93 82 81 հեռախոսահամարներով կամ գրել sussarg@yndex.ru, susanna.sargsya.nar@gmail.com էլեկտրոնային փոստերին: