ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Ուսուցման ակադեմիա (Teaching Academy)» Կրթության բնագավառում օժանդակ գործունեություն իրականացնող ԱՁ կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ՀՀ Նախադպրոցական կրթության մասին օրենք, հոդված 19, կետ 3):

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային եղանակով)՝

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) անձը հաստատող փաստաթուղթ,
6) «Ուսուցման ակադեմիա (Teaching Academy)» կազմակերպության 163118041850 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորագիրը:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ։
Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 90 ժամ ծանրաբեռնվածությամբ: Վերապատրաստման բովանդակային բաղադրիչները կազմում են կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժահոգեբանական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ:

Վերապատրաստում անցած անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայագիր, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Դասընթացը վարում են նախադպրոցական կրթության, ինչպես նաև իրավական և կառավարման ոլորտի լավագույն մասնագետները։

Դիմումներն ընդունվում են հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը՝ ներառյալ։ Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով (սքանավորված) կարող եք ուղարկել myteachingacademy@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Վերապատրաստման դասընթացը մեկնարկում է հուլիսի 19-ից՝ 15 օր տևողությամբ։ Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող են համաձայնեցվել:

Առերես ձևաչափով վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են՝

  • Երևանում
  • Էջմիածնում
  • Հրազդանում

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝
Բջջային՝ +37493283353 (Լ.Պողոսյան՝ համակարգող)