ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ-ն նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ:

Վերապատրաստմանը մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ:
Հասցե՝ Երևան, Ֆուչիկի II նրբ. 9, հեռախոս՝ 093 24 20 10,098 23 43 46,
պատասխանատու անձ՝ Նաիրա Մարգարյան:

Դիմումների ընդունման սկիզբը՝ 2022 թվականի հունիսի 23, ավարտը՝ 2022 թվականի հուլիսի 14:
Դասընթացների սկիզբը՝ 2022 թվականի հուլիսի 19, ավարտը՝ 2022 թվականի օգոստոսի 16:

Դասընթացները կանցկացվեն առկա, հեռավար կամ համակցված եղանակով:

Վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ տնօրեն Նաիրա Մարգարյան),
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) անձը հաստատող փաստաթուղթ,
6) «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ-ի հաշվեհամարին (‪«Հայբիզնեսբանկ»,Հ/Հ 1150004971031083) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Դասընթացի արժեքը՝ 80000 ՀՀ դրամ` ներառյալ բաշխման նյութերը (թղթային և էլեկտրոնային), գրենական պիտույքները, ընդմիջումները (հանգիստ,սնունդ) :

Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ մասնակցության մասին տեղեկանք աշխատավայր ներկայացնելու համար:

Վերապատրաստում անցած անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայագիր, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Վերապատրաստումն անցկացվում է Նախարարության կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել 093 24 20 10, 098-23-43-46, 010 -344-344 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 18:00 կամ գրել hovakimyan.68@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին:

Դասընթացները կանցկացվեն ուսուցման ժամանակակից ձևերով և մեթոդներով: Ուսուցման գործընթացում օգտագործվող նյութերը, մատուցման ձևերն ու միջոցները կհամապատասխանեցվեն մասնակիցների կրթական պահանջներին:

Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր հարցումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ամփոփիչ թեստ՝ ՏՀՏ միջոցների կիրառությամբ: