ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16 հունիսի 2022 թ. 1150-Ա/2 հրաման) երաշխավորությամբ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն կազմակերպում է 90-ժամյա (15 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (հասցե՝ Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 055 52 08 48), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ համակցված (առկա+հեռավար) ձևաչափով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրենի անունով դիմում (Ձև 1),
  • 3 x 4 չափի լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ կրթական հաստատությունից տեղեկանք (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի /1570058307060100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը/ կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները (որոնք տեղում կվերադարձվեն):

  • դասընթացի արժեքը կազմում է 60 000 ՀՀ դրամ՝ իր մեջ ներառելով գրենական, պիտույքներ, ուսումնական նյութեր, ընդմիջումներին՝ սուրճ և սնունդ,
  • դասընթացը կվարեն փորձառու և արհեստավարժ մասնագետներ,
  • դասընթացը կիրականացվի բարեկարգ և տեխնիկապես հագեցված լսարաններում,
  • Դաընթացները կմեկնարկեն հուլիսի 25-ից:

Դիմումերը ընդունվում են հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (հասցե՝ Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 055 52 08 48), ամեն օր՝ 10:00-17:00 (բացի շաբաթ-կիրակի օրերից): Դիմումը և վերը նշված անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով edu@editprint.am էլեկտրոնային հասցեին: