ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16․06․2022թ․-ի 1150-Ա/2 հրամանի համաձայն, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի Վ․Վարդևանյանի անվան հ․173 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Նարինե Մատինյան),
2) 3x4 չափսի լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկը,
5) անձնագիրը,
6) կազմակերպության 900018003880 գանձապետական հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 75 000 ՀՀ դրամ է/ներառյալ ընդմիջում/։
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հուլիսի 18-ից:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 42-01-40 գրել vvardevanyan173@bk.ru ,nmatinyan173@mail.ru , այցելել Շենգավիթ վարչական շրջան /Հ․Հովսեփյան 4/ Վ․Վարդևանյանի անվան հ․173 հիմնական դպրոց։