Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթղերը

1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն` Վահրամ Սողոմոնյանի անունով
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) անձը հաստատող փաստաթուղթ.
6) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հաշվեհամարին կատարած վճարման անդորրագիրը (ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Հ/Հ 220593350261000, 65 000 ՀՀ դրամ)։

Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2022թ. հունիսի 23-ից հուլիսի 14-ը:
Դասընթացների մեկնարկը` 2022թ. հուլիսի 19-ից։
Դասընթացների տևողությունը` 20 օր։
Ուսուցման եղանակը` առկա, հեռավար, համակցված։
Դասընթացներն իրականացվելու են ոլորտային նեղ մասնագետների կողմից։

Անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց տեսածրված լուսապատճենները։
Վարձավճարի մեջ ներառված է սուրճի ընդմիջումը։
ՇՄասնակիցների փոխադրումների և գիշերակացի կազմակերպում չի նախատեսվում։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար`
+374 93 207 237
+374 99 207 237
masnakcayindproc@gmail.com