ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար O. Պողոսյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
2. 3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
5. անձնագիր,
6. Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը՝ ներառյալ սուրճի ընդմիջումները կազմում է 75 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հուլիսի 19-ից:
«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն նախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և թեստային աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում: Դասընթացները կվարեն փորձառու, հմուտ դասընթացավարները, և հրավիրված մասնագետները:
Դասընթացները կանցկացվեն Երևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան, Նոյեմբերյան, Ստեփանավան, Գորիս, Արտաշատ, Եղեգնաձոր, Արմավիր քաղաքներում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055)600121, (094)984484, (041)600121 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեին:
Գրանցվելու համար անցեք հղմամբ` https://forms.gle/3KaDtmyCvhfjxLRd6: