ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.06.2022թ. 1150-Ա/2 հրաման) Կոտայքի մարզի «Հրազդանի Հ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,6-րդ փողոց, նրբանցք 1, հեռ․՝ 077-610-620, 093-971-974 ):

Դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր մասնակցի դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել։

Յուրաքանչյուր մասնակցի անհատական կրթական կարիքներին ու առանձնահատկություններին համապատասխան կառուցվում է առաջարկվող ծրագրի անհատական համակազմ։

Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր հարցաշարերի միջոցով: Կկազմակերպվեն նաև Էլեկտրոնային թեստավորումներ ։

Դասընթացները կվարեն վերապատրաստման մեծ փորձ ունեցող հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, այլ մասնագետներ։

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում՝ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Արամ Խաչատրյանի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
  2. 3x4 չափի մեկ լուսանկար.
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
  5. անձը հաստատող փաստաթուղթ.
  6. Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 900128000131 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և տեսաներածելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց, նրբանցք 1), ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը՝ 15 օր է: Դասընթացները կկազմակերպվեն հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 12-ը ներառյալ՝ ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ծրագրով և ժամանակացույցով:

Դասընթացի արժեքը կազմում է 45 000 ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Հեռ.՝ 077-610-620, 093-971-974
Կայք՝ https://hrazdan12.schoolsite.am/
E-mail` hrazdan12@scools.am
Fb` Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան N 12 հիմնական դպրոց