ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գործք» ՍՊԸ-ն կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար վերապատրսատման դասընթացներ:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթքացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:Դասընթացի շրջանակներում քննարկվելու, պարզաբանվելու են նորմատիվ իրավական ակտերի, հարցաշարի հարցերը, դրանց վերաբերյալ տարբեր իրավիճակներ, տրամադրվելու են թեստային տարբերակներ:Մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում ` «Գործք» ՍՊԸ-ի տնօրենի անունով
2. 3x4 չափի մեկ լուսանկար
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
4. անձը հաստատող փաստաթուղթ
5. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
6. Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում «Գործք» ՍՊԸ-ի 163008154870 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից հուլիսի 14-ը ներառյալ «Գործք» ՍՊԸ-ում, ք. Երևան, Սարմենի 1,2/1 տարածք, սենյակ 6,
հեռախոս 077 573 005, ամեն օր ժամը 9:00-ից 18:00-ն:
Դասընթացի սկիզբը` հուլիսի 19-ից օգոստոսի 16-ը :
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 ՀՀ դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը:
Դասընթացի անցկացման ժամերը կքննարկվեն մասնակիցների ձևավորված խմբի հետ` նախապես:
Դասընթացը վարելու են ոլորտ կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ: