«Ակունքներ» նախագծի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը հունիսի 18-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի համերգասրահում հանդես կգա համատեղ համերգով:

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։

«Ակունքներ» նախագիծն իրականացնում է Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Համերգի մուտքը՝ հրավիրատոմսով: