2021 թ. մայիսի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր խորհուրդը հաստատել է Ապակու միջազգային հանձնաժողովի (ICG), Ապակու ասոցիացիաների համայնքի (CGA) և «ICOM-Glass»-ի համատեղ որոշումը:

Որոշման համաձայն՝ ՄԱԿ-ը 2022 թ. հայտարարել է՝ նպատակ ունենալով բարձրացնելու հասարակության իրազեկվածությունն ապակու նկատմամբ, քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց նրա դերը մեր կյանքում, նաև նշելու ապակու անցյալը, ներկան և ապագան:

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում հունիսի 13-ին՝ ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Բնական ապակու ծագումը և կիրառումը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը:

Ցուցահանդեսն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներքո գործող «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

Ցուցադրությանը ներկայացվելու են «ԳԱՊԵՔՍ» ապակե կոնստրուկցիաների և «ԾԻԱԾԱՆ» շինանյութ արտադրող ձեռնարկությունների ապակե արտադրանքները, ինչպես նաև զարդագործ, դիզայներ Լիլիթ Ավետյանի «LIAVET» աշխատանքները։

Ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 30-ը: