Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Գրասենյակի ղեկավար»
Աշխատանքի տեսակը՝ Մեկ քառորդ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գործառույթները, աշխատողը՝

  1. իրականացնում է տնօրենի վարչակարգադրական գործունեության կազմակերպչատեխնիկական ապահովման հետ կապված աշխատանքները,
  2. Կազմակերպում է տնօրենի գրասենյակային աշխատանքների վարումը,
  3. Վերահսկողություն է իրականացնում հիմնարկի աշխատակիցների կողմից հրամանների և կարգադրությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ,
  4. Կատարում է գրասենյակի աշխատանքների կազմակերպմանը առնչվող հանձնարարություններ,
  5. Իրականացնում է աշխատակիցների գործուղումների և հյուրերի ընդունման հետ կապված կազմակերպչական գործառույթներ,
  6. Կազմակերպում է այցելուների ընդունելություն, աջակցում է աշխատակիցների առաջարկությունների և խնդրանքների քննարկման օպերատիվությունը,
  7. Տնօրենի հանձնարարությամբ մասնակցում է հիմնարկի ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
  8. Իրականացնում է գրասենյակային ծախսերի վերլուծություն, տնօրենին տրամադրում է գրասենյակային ծախեսրի նախահաշիվ,
  9. Հետևում է գրասենյակային սարքավորումների և գույքի վիճակին և ապահովում է անխափան աշխատանք։
  10. Տնօրենին է ներկայացնում առաջարկություններ հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
  11. Աջակցում է գրասենյակի տնտեսական, վարչական գնումների հետ կապված աշխատանքներում,
  12. պահպանում է միջանձնային փոխհարաբերությունների կուլտուրայի և մասնագիտական էթիկայի նորմերը, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնները։
  13. Համակարգում է վարորդի աշխատանքը, գրասենյակի մաքրության,պահեստի կազմակերպման և վարման գործընթացը։
  14. Կազմակերպում է հիմնարկի կողմից տրամադրվող նվիրատվությունների բաշխման աշխատանքները։
  15. Պահպանում է ՀՀ ԱՕ-ի, հիմնարկի կանոնադրության, ներքին իրավական ակտերի և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Լոգիստիկ աշխատանքների ղեկավարման փորձ,
  2. MC Excell-ի իմացություն,
  3. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  5. Աշխատանքի պլանավորման հմտություններ,
  6. Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 100,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Գրասենյակի ղեկավար»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: