Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Տնօրենի օգնական»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապահովում է հիմնարկի փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական և տեխնիկատեղեկատվական աշխատանքների իրականցումը։
  • Ընդունում և գրանցում է թղթակցությունը, ուղարկում է դրանք համապատասխան աշխատակիցներին:
  • Տնօրենի կարգադրագրերին, հրամաններին համապատասխան փոխանցում է փաստաթղթերը ի կատարման:
  • Ստեղծում է փաստաթղթերի շտեմարան:
  • Վարում է փաստաթղթային նյութերի շրջանառության հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, գրանցված փաստաթղթերի վերաբերյալ տալիս է անհրաժեշտ տեղեկանքներ:
  • Վարում է ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգում և պահպանում է ընթացիկ արխիվի փաստաթղթերը:
  • Վարում է փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ապահովում է դրանց հարմարավետ և արագ փնտրումը:
  • Ապահովում է շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանումը /հրամանապանակ, արձանագրություններ/:
  • Պատրաստում է ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է ստորագրության:
  • Գրանցում է ղեկավարի բացակայության ժամանակ ստացվող հեռախոսազանգերը, տեղեկատվությունը և նրան իրազեկում դրանց բովանդակության մասին, փոխանցում և ընդունում է տեղեկատվություն /մեյլեր, հեռախոսագրեր և այլն/, ինչպես նաև ժամանակին տեղեկացնում է ղեկավարին կապի միջոցներով ստացված տեղեկատվության մասին:
  • Ղեկավարի հանձնարարությամբ տպագրում է ծառայողական նյութեր, ընթացիկ տեղեկատվությունը ներմուծում է տվյալների բանկ:
  • Իրականացնում է կառավարման կոմիտեի /steering comittee/ հետ հաղորդակցություն, նիստերի նախապատրաստում և նյութերի տրամադրում, արձանագրությունների կազմում և շրջանառում, աշխատակազմի ընդունման մրցութային կարգով նախատեսված հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցություն:
  • Իրականացնում է գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքները, որը չի հակասում ՀՀ ԱՕ-ին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն,
  • Գրասենյակային սարքավորումների /համակարգիչ, տպիչ, այլ հեռահաղորդակցման համակարգեր/ հետ աշխատելու հմտություն,
  • Փաստաթղթավորման կարողություն, փաստաթղթի դերի ու նշանակության, ձևաթղթերի տեսակների և դրանց պատրաստման կարգի իմացություն,
  • Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն,
  • Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ,
  • Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն,
  • Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Համակարգչային հմտություններ,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 270,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. անձնագրի պատճենը,
  2. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  4. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  5. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Տնօրենի օգնական»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դտեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: