Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Տվյալների բազայի և ՏՏ մասնագետ»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Համակարգում է Դպրոցական սնունդ ծրագրի էլեկտրոնային կառավարման և մշտադիտարկման տեղեկատվական համակարգի (ներառյալ տվյալների բազաներ) ստեղծման և փորձարկման աշխատանքները, ներառյալ՝ տեղեկատվական կառավարման համակարգի և տեղեկատվական հարթակների ընդհանուր զարգացմանը վերաբերող փաստաթղթերի մշակումը:
  • Փորձնական փուլում ստուգում է տվյալների բազաները, ՏՏ գործիքները, և առաջարկում բարելավումներ:
  • Ապահովում է Հիմնարկի էլեկտրոնային բազաների և տվյալների պաշպտանության համակարգի, ներառյալ տվյալների պաշտպանության ռազմավարության մշակումը, ներդրումը և վարումը:
  • Պատասխանատու է ՏՏ ոլորտում մասնագիտացված ծառայությունների մատուցման ծառայության և ապրանքների գնման նպատակով առաջադրանքի/տեխնիկական պայմանների մշակման, փորձարկման և ըստ արդյունքների համակարգի վերանայման համար:
  • Պատասխանատու է Հիմնարկի հաղորդակցման և փաստաթղթաշրջանառության համակարգի (Google Workspace) տեղակայման և կառավարման համար։
  • Կառավարում է Հիմնարկի էլեկտրոնային այլ հաշիվները։
  • Աջակցում է տնօրենին և համագործակցում է Հաղորդակցության և հանրային կապերի համակարգողի հետ վեբկայքի ստեղծման, թարմացման աշխատանքներում:
  • Իրականացնում է ընթացիկ աշխատանքների համար տեղեկատվական բազաների և ցուցակների կառուցվածքների ստեղծման, միմյանց հետ կապերի ապահովման աշխատանքները:
  • Աջակցում է Հիմնարկի աշխատակազմի ՏՏ և տվյալների բազաների կառավարման հմտությունների բարձրացմանը՝ կազմակերպելով ընթացիկ ուսումնական միջոցառումներ, կազմելով և շրջանառելով համառոտ ձեռնարկներ:
  • Հետևում է համակարգիչների ընթացիկ աշխատանքներին և հեռահաղորդակցության հետ կապված ընթացիկ խնդիրներին և ապահովում է վերջիններիս անխափան աշխատանքը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում,
  • Ցանցի հետ կապված խնդիրների, ծրագրային և համակարգային անսարքությունների վերացման, տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
  • Տվյալների բազաների, էլեկտրոնային ձևաթղթերի և փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Տվյալների բազաների, էլեկտրոնային ձևաթղթերի և փաստաթղթաշրջանառության համակարգերի կառավարման իմացություն՝ ներառյալ տվյալների պաշտպանություն,
  • Կայքերի և էլեկտրոնային հաշիվների տեխնիկական սպասարկման հմտություններ,
  • Տեխնիկական առաջադրանքներ և բնութագրեր կազմելու կարողություն,
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Տվյալների բազայի և ՏՏ մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դտեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: