Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Հաշվապահ»
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի ,ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.
  • Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամա-շնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում` ֆինանսական հաշվետվությունների միջազ­գային ստանդարտներին (IFRS) համաձայն (միաժա­մանակ հայերեն և անգլերեն)` դրամա­շնորհատուների կողմից սահմանված ուղեցույց­ներին համապատասխան.
  • Բյուջետային միջոցների մուտքերի և ելքերի մասին հաշվետվությունների պատրաստում` լիազոր մարմնի սահմանած հաշվետվողական ձևաչափերին համապատասխան.
  • Ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կտրվածքով և ըստ պահանջի` այլ միջանկյալ ժամանակահատվածների համար բյուջեների կազմում (պլանավորում` միաժա­մանակ հայերեն և անգլերեն), բյուջեներում նախատեսվող փոփոխությունների կատարում (վերապլանավորում-ճշգրտում` միաժամանակ հայերեն և անգլերեն), կանխատեսումների, պլանավորման փոփոխությունների վերաբերյալ հիմնավորումների ներկայացում (միաժա­մանակ հայերեն և անգլերեն).
  • Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.
  • Բյուջետային հայտերի (հերթական ֆինանսավորման ստացման, բյուջեների հոդվածներում փոփոխություններ կատարելու նպատակով թույլտվություն ստանալու և այլ) ներկայացում դրամա­շնորհատուներին (միաժա­մանակ հայերեն և անգլերեն)` համապատասխան փաս­տաթղթերի ու հիմնավորումների կցմամբ.
  • Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվու­թյունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամա­շնորհատուների կողմից անց­կացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստա­թղթերի և տեղեկատվության տրա­մադրման, քննարկումներին մասնակցելու, հարցա­դրումներին պատասխանելու մասով.
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում, աշխատավարձի, արձակուրդային վճարների, վերջնահաշվարկի, պարգևավճարների, հավելավճարների, նպաստների հաշվարկների իրականացում և վճարում.
  • Բանկային փոխանցումների (վճարումների) կատարում.
  • Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.
  • Ստացված ծառայությունների, վարձակալությունների, ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
  • Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղա­շարժի գրանցում.
  • Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
  • Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.
  • Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում.
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
  • Բյուջեների (նախահաշիվների) և բյուջեների կատարողականների պատրաստում տնօրենին և կառավարման մյուս մարմիններին ներկայացնելու և հաստատելու նպատակով.
  • Կանոնավոր համագործակցային աշխատանք իրավաբանի, գնումների մասնագետի և փոխառնչվող այլ պատասխանատուների հետ.
  • Տնօրենի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, տեխնիկական կամ ֆինանսական ոլորտներում,
  • Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն
  • Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):
  • Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
  • Առնվազն 5 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ:
  • Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • Անգլերենի իմացություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Հաշվապահ»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: