Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Ֆոնդհայթայթման մասնագետ»
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հիմնարկի ֆոնդհայթայթման ռազմավարական ծրագրի մշակում,
- Ֆոնդհայթհայթման ռազմավարության տարեկան պլանի մշակում,
- Ֆոնդհայթհայթման նոր հնարավորությունների ուսումնասիրություն,
- Ֆոնդհայթհայթման՝ աշխարհում զարգացող նոր տեխնիկաների ուսումնասիրություն և կիրառում,
- Ֆոնդհայթհայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում, միջոցառումների կազմակերպում,
- Պոտենցիալ դոնորների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, դոնորների հետ հարաբերությունների ստեղծում, զարգացում,
- Համագործակցող կազմակերպությունների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, հարաբերությունների ստեղծում, զարգացում,
- Հանրակրթական դպրոցների և համայնքների քարտեզագրում,
- Քարտեզագրման ընթացքում եզրակացությունների և առաջարկների փաթեթի մշակում,
- Տվյալների բազայի հիման վրա դպրոցների համար ֆոնդհայթհայթման անհատական պլանների մշակում՝ ըստ նախապես գնահատված կարիքների,
- Կայքի և ֆոնդհայթհայթման արշավների համար ծրագրերի մշակում, ծախս-հաշվարկների իրականացում,
- Կայքի միջոցով և այլ միջոցներով նվիրատվությունների համակարգում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, իրավագիտության, մարքեթինգի, հանրային կապերի և սոցիոլոգիայի ոլորտներում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ռազմավարական ֆոնդհայթայթման, բիզնես պլանի մշակման և/կամ նախագծերի կառավարման բնագավառներում,
- Ֆոնդհայթայթման, գովազդի, վաճառքների, մարքեթինգի, ֆինանսական, մեդիա կամ բիզնես ոլորտներում միջազգային դիպլոմը/հավաստագիրը կդիտվի որպես առավելություն,
- Մասնակցությունը համայնքային հետազոտություններին, սոցիալական քաղաքականության մշակմանը, հանրային կապերի և կամավորական աշխատանքների ղեկավարմանը նույնպես կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ,
- Միջազգային կազմակերպությունների (ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ, ԵՄ) հետ աշխատանքի փորձ,
- Ֆոնդհայթայթման նկատմամբ ստեղծարար և բիզնես մտածողության կիրառում,
- Նախագծերի կառավարման, ռազմավարական ֆոնդհայթայթման և բիզնես պլանի մշակման հմտություններ,
- Հետազոտական, վերլուծական և պլանավորման հմտություններ,
- Նախաձեռնողականության և էնտուզիազմի դրսևորում,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Կազմակերպչական և ներկայացման լավ հմտություններ,
- Մարքեթինգային և PR գործիքների իմացություն,
- Թիմում աշխատելու և այլոց մոտիվացնելու հմտություններ,
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեխանիզմների իմացություն,
- Միջանձնային շփումների, հաջող համագործակցության և բանակցելու հմտություններ:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Ֆոնդհայթայթման մասնագետ»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գ․ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ․ տեղական արտադրությունը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: