Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։

Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։

Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն ունենալու են նաև «soft training»-ներ, խաղեր, այցելություններ ՏՏ և դիզայնի ընկերություններ։

«Ամառային դպրոց» ծրագրի դասընթացների հղումներն են՝ «Coding for Kids (8-11)» https://bit.ly/3l9fHoE, «Web for Teens (12-16)» https://bit.ly/3yAWq7t, «Graphic design for Teens (12-16)» https://bit.ly/3FINNcy:

Մանրամասների համար զանգահարել (+374 93) 55 68 10, (+37499) 55 68 10, (+374 41) 55 68 16, (+374 10) 55 68 10 հեռախոսահամարներով;