Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետի (ծածկագիրը` 18-34.7-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետի (ծածկագիրը` 18-34.7-Ղ4-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետի (ծածկագիրը` 18-34.7-Ղ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2022 թվականի հունիսի 6-ից 2022 թվականի հունիսի 10-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- Դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 1030-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 1030-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6,14,21,27,124,131,149,152,161,174
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,6,10,13,14,16,28,29,30,31,32,33,34,36,39,43,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք հոդվածներ` 4,5,6,7,9,10,11,12,16,17,19,20,21,24,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159081
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենք հոդվածներ՝ 1,3,4,6,10,22,26.1,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 2,3,4,6,8,9,13,14
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 2,4,7,18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142381
«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 2,3,5,8
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651
Անի Թորոսյան «Համակարգչային հմտություններ (ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար)»
հղումը՝ https://escs.am/files/files/2022-06-02/a07bdba448bf7cdaf35b309d55a7cb67.pdf
«Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»
հղումը՝ https://bit.ly/3zfSglY
Ա. Ս. Մարգարյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1997
հղումը՝ http://publishing.ysu.am/files/18.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 549):