ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում է:

Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Թռչունյանը հաջողություններ է մաղթել շրջանավարտներին. «Այս նոր կյանքի ճանապարհին ձեզ հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում կգտնի իր արժանի տեղը և պիտանի զավակ կլինի մեր հայրենիքի համար»: