ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»:

Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝

20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար,

1,988.0 հազար դրամ՝ «Արարատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

558.0 հազար դրամ՝ «Ա. Երզնկյանի անվան Երևանի N 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

4,800.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ «ՆՇԱՆԱԿԵՏ-ՄՄ» վարժահամալիրի ձեռքբերման համար,

450.0 հազար դրամ՝ «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

140.0 հազար դրամ՝ «Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

976.0 հազար դրամ՝ «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

5,826.7 հազար դրամ՝ «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ կրթահամալիրի շենքի մասնակի նորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար,

709.4 հազար դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին՝ դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,

14,532.0 հազար դրամ՝ «Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար: