ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից ձևերով և մեթոդներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունն ուսուցման գործընթացին:

Ուսուցման գործընթացում օգտագործվող նյութերը, մատուցման ձևերն ու միջոցները կհամապատասխանեցվեն մասնակիցների կրթական կարիքներին ու առանձնահատկություններին: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով:

Դասընթացի ավարտին մասնակիցները, բացի հարցաշարի շրջանակում ձեռք բերած գիտելիքներից ու հմտություններից, կստանան նաև կառավարման (մենեջմենթ) և այդ ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նոր գիտելիքներ և հմտություններ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա վկայական, որը հնարավորություն կտա նրան մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Արամ Մուսախանյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի հաշվեհամարին (163298022845, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում` հեռավար և/կամ ավանդական ուսուցման ձևաչափերով:

Դասընթացի արժեքը՝ ներառյալ բաշխման նյութեր, գրենական պիտույքներ, սուրճի ընդմիջումներ, կազմում է 75 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մայիսի 25-ից հունիսի 9-ը:
Կոնտակտային տվյալներ՝

1. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց (հասցե՝ ք․ Եղեգնաձոր, Վայքի փող., 4 շենք), պատասխանատու անձ՝ Հայկուհի Բարսեղյան, հեռախոս՝ 093 65 49 40:
2. Ք. Գորիս, պատասխանատու անձ՝ Նինել Նահապետյան, հեռախոս՝ 077 72 09 70 կամ 055 72 09 70:
3. Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց (հասցե՝ ք․ Կապան, Արամ Մանուկյան 7), պատասխանատու անձ՝ Արթուր Մնացականյան, հեռախոս՝ 093 93 32 33:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (077) 24 19 03 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 18:00, կամ գրել krtutyun.gorcuneutyun@gmail.com էլ. փոստի հասցեին: