ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը (գործնական և տեսական պարապմունքներ) մասնակիցների՝ կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները զարգացնելու և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով:

Դասընթացը և ուսումնական նյութերը տեղադրված կլինեն կազմակերպության հեռավար ուսուցման հարթակում՝ https://elearning.iedf.am/ և մշտապես հասանելի կլինեն դասընթացի մասնակիցներին։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում՝ վերապատրաստող կազմակերպության տնօրեն Լ Թոթոլյանի անունով (լրացվում է տեղում),
  2. 3x4 չափսի 2 լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
  5. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամին («ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ, հաշվեհամար՝ 1660 0150 0510 0100) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ներառյալ:

Դասընթացի մեկնարկը՝ 2022 թվականի հունիսի 13-ից։

20-օրյա (110 ժամ) դասընթացի, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սուրճի ընդմիջման ապահովման արժեքը կազմում է 70 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:

Մանրամասն տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (094) 05-54-59, (094) 99-06-68 հեռախոսահամարներով կամ գրել interactive.found@gmail.com էլեկտրոնային փոստին: