ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար O. Պողոսյանի անվամբ (դիմումը լրացվում է տեղում),
2. 3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. տեղեկանք աշխատավայրից,
5. անձնագիր,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ առկայության դեպքում դրանց ցանկը),
7. կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիր:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը 65.000 դրամ է։ Վճարը ներառում է նաև սուրճի ընդմիջումները:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը ներառյալ:

Դասընթացները սկսվելու են հունիսի 13-ից:

«Հույս և ապագա» ՀԿ-ն դասընթացում նախատեսում է կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և թեստային աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում: Դասընթացները վարելու են փորձառու և հմուտ դասընթացավարներն ու հրավիրված մասնագետները:

Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են Երևան, Գորիս, Արտաշատ, Եղեգնաձոր, Մարտունի, Արմավիր քաղաքներում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374 55) 60-01-21, (+374 94) 98-44-84, (+374 41) 60-01-21 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեին:

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղմամբ` https://forms.gle/9QLTKLBih8mPvkTo8: