ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն կազմակերպում է վերապատրաստումներ:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում (դիմումի ձև) վերապատրաստող կազմակերպության տնօրենի անվամբ,
  2. 3x4 չափսի լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ սկանավորված տարբերակը,
  4. աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
  5. անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը, կամ դրանց սկանավորված տարբերակը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 50.000 ՀՀ դրամ։ Վճարը ներառում է նաև սուրճի ընդմիջումները և սնունդը, գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր:

Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 1570058307060100 «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք վերադարձվելու են:

Դասընթացներն անցկացվելու են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (հասցե՝ Դավիթ Մալյան 43), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ հեռավար և համակցված ձևաչափերով:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը՝ ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հունիսի 13-ից և կտևեն մինչև հունիսի 30-ը:

Փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (+374 10) 52-08-48, (+374 93) 91-69-69 հեռախոսահամարներով: