ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90–ժամյա (15–20 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։

Դասընթացները կանցկացվեն «Տաթև գիտակրթական համալիրում» (հասցե՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5–րդ և 9–րդ հարկեր, հեռ՝ (010) 232648, բջջ.՝ (033) 223326

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել (կարելի է նաև էլեկտրոնային տարբերակով)՝

  1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
  2. 3x4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի 2–րդ մասի համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը), աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի բնօրինակը կամ տեսաներածված տարբերակը,
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. «Ինեկոբանկ» ՓԲԸ–ում «Տաթև գիտակրթական համալիրի» 2052822083911001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, որոնք տեղում կվերադարձվեն։

Դասընթացները կվարեն փորձառու և հմուտ վերապատրաստողներ և մասնագետներ: Վերապատրաստումները կանցկացվեն բարեկարգ և տեխնիկապես հագեցած լսարաններում։ Այն մասնակիցներին, որոնք չեն կարողանա մշտապես հաճախել առկա դասընթացներին, հնարավորություն կընձեռվի մասնակցելու հեռավար։

Վերապատրաստման առկա դասընթացի արժեքը 70 000 ՀՀ դրամ է՝ ներառյալ գրենական պիտույքների, սուրճի, սննդի ընդմիջման ապահովումը, իսկ հեռավար դասընթացի դեպքում՝ 60 000 ՀՀ դրամ։ Անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվելու են էլեկտրոնային տարբերակով։ Դասընթացը կտևի 15–20 օր՝ ժամը 1430–1900–ն։

Դիմումներն ընդունվում են մայիսի 25–ից մինչև հունիսի 9–ը՝ ներառյալ, «Տաթև գիտակրթական համալիրում» (2–րդ հարկ, ընդունարան, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 900–1730)։ Վերապատրաստման դասընթացները կսկսվեն հունիսի 13–ին և կտևեն մինչև հուլիսի 2–ը։

Հարցերի դեպքում կարող եք գրել tateveducational@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (010) 23 25 28 հեռախոսահամարով: