ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Դասընթացի շրջանակում քննարկվելու և պարզաբանվելու են նորմատիվ-իրավական ակտեր, հարցաշարի հարցերը, դրանց վերաբերյալ տարբեր իրավիճակներ, տրամադրվելու են թեստային տարբերակներ։ Մասնակիցներին տրամադրվելու են նաև համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի երկու 2 լուսանկար,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  4. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) պատճեն,
  5. աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը, անհրաժեշտության դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր։

Դիմումներն ընդունվում են 2022 թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ում ամեն օր` ժամը 9:00-ից 18:00-ն: Հասցե՝ ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, հեռ՝ (+374 10) 56-72-93:

Դասընթացը մեկնարկում է հունիսի 13-ին:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80.000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը:

Դասընթացի անցկացման ժամերը նախապես քննարկվելու են մասնակիցներից ձևավորված խմբի հետ: Դասընթացները վարելու են ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ: