ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի լուսանկար (2 հատ),
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  5. անձնագիր,
  6. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 դրամ է (ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում):

Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ներառյալ, ՎՊՀ «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում» (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36), ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը:

Դասընթացի մեկնարկը՝ հունիսի 13-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077230277 (Վ. Նազարյան), 093-852-765 (Գ. Տիգրանյան), 077-763-021 (Տ. Տոնոյան) կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին: