ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպում է վերապատրաստումներ:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական գիտամանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը (գործնական և տեսական պարապմունքներ) մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները զարգացնելու և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով: Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: Դասընթացին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվությունից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում (Ձև 1) վերապատրաստող կազմակերպության ղեկավարին (լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի 2 լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
  5. անձնագիր,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական հասարակական կազմակերպությանըԱկբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Զեյթուն» մասնաճյուղ, 220 303 350 338 000 հաշվեհամարին) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից հուլիսի 4-ը` առցանց եղանակով, կլինեն նաև առկա հանդիպումներ:

20-օրյա (100 ժամ) դասընթացի արժեքը, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի ապահովումը կազմում են 60 000 ՀՀ դրամ: Դասընթացները կկազմակերպվեն Երևանում և ՀՀ բոլոր մարզերում բնակվող դիմորդների համար:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 6-ը ՝ Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, (հասցե՝ ք. Երևան, Պարույր Սևակի 11):

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-456-727 հեռախոսահամարին կամ գրել nelsikeloyan1961@gmail.com էլեկտրոնային փոստին: