ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գործք» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Դասընթացի շրջանակում քննարկվելու, պարզաբանվելու են նորմատիվ իրավական ակտեր, հարցաշարի հարցերը, դրանց վերաբերյալ տարբեր իրավիճակներ, տրամադրվելու են թեստային տարբերակներ։ Մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1. դիմում` «Գործք» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում),
2. 3x4 չափի
երկու 2 լուսանկար,
3. բարձրագույն
կրթության դիպլոմի պատճենը,
4. անձը
հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) պատճենը,
5. աշխատանքային
ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը, անհրաժեշտության դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
6. մասնագիտական
գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7. «Հայէկոնոմբանկ»
ԲԲԸ-ում «Գործք» ՍՊԸ-ի 163008154870 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ամեն օր` ժամը 9:00-ից 18:00-ն, «Գործք» ՍՊԸ-ում (Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6): Հեռ.՝ (010) 56-72-93:

Դասընթացի սկիզբը՝ հունիսի 13-ից:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը:
Դասընթացի
անցկացման ժամերը նախապես կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ:
Դասընթացը կ
վարեն ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ: