ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում (դիմումի ձև) վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անվամբ (ղեկավար` Ա. Սիմոնյան),
  2. 3x4 չափսի լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
  5. անձնագիր,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
  7. վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70.000 ՀՀ դրամ։ Վճարը ներառում է նաև սուրճի ընդմիջումները: Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։ Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 220573350117000 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվելու և վերադարձվելու են:


Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հունիսի 13-ից:

Փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (+374 94) 57-93-84, (+374 98) 10-05-76 հեռախոսահամարներով կամ գրել tnorennewtime@gmail.com էլ․ փոստին: