Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի անունով,
2) 3×4 չափսի 2 լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք,
5) տեղեկանք աշխատավայրից,
6) անձնագիր կամ նույնականացման քարտ,
7) առկայության դեպքում նաև մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
8) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հաշվեհամարին կատարած վճարման անդորրագիրը («ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», Հ/Հ 220593350261000, 70 000 ՀՀ դրամ)։

Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները, որոնք կվերադարձվեն լուսապատճենելուց հետո (տեղում)։

Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2022 թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը:
Դասընթացների մեկնարկը` 2022 թ. հունիսի 13-ից։
Դասընթացների տևողությունը` 20 օր։

Ուսուցման եղանակը` առկա, հեռավար, համակցված։

Դասընթացներն իրականացնելու են ոլորտային նեղ մասնագետները։

Վարձավճարի մեջ ներառված է սուրճի ընդմիջումը։

Մասնակիցների փոխադրումների և գիշերակացի կազմակերպում չի նախատեսվում։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար`

+374 93 207 237
+374 99 207 237
masnakcayindproc@gmail.com