ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) իրականացնում է վերապատրաստումներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Դասընթացներն անցկացվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:

Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ: Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:

Ուսումնական ծրագիրն ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ՄՆՀԱ նախագահ` Ա. Իսպիրյան),
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ,
  • տեղեկանք աշխատավայրից աշխատանքային գրքույկ կամ քաղվածք,
  • անձնագիր,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • ՄՆՀԱ հաշվեհամարին (1510003946280100, «Արարատ բանկ» ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն ս/թ հունիսի 13-ից հուլիսի 2-ը` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:

Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 80 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2022 թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ՄՆՀԱ գրասենյակ (հասցե` ք. Երևան, Կորյունի 19ա, III հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (093) 34 01 55 հեռախոսահամարով կամ գրել
mnhaarmenianassociation@gmail.com, papikyantsovinar@gmail.com էլ. փոստի հասցեներով: